Ֆրանսիան պետք է ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ ռազմական բալանսը խաթարող համագործակցությունից
https://parstoday.ir/hy/news/armenia-i109060-Ֆրանսիան_պետք_է_ձեռնպահ_մնա_Ադրբեջանի_հետ_ռազմական_բալանսը_խաթարող_համագործակցությունից
Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես ռազմաարդյունաբերական ոլորտում, մշտապես Հայաստանի ուշադրության կենտրոնում են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2019 10:19 Asia/Tehran
  • Ֆրանսիան պետք է ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ ռազմական բալանսը խաթարող համագործակցությունից

Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես ռազմաարդյունաբերական ոլորտում, մշտապես Հայաստանի ուշադրության կենտրոնում են։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ֆրանսիայից զենքեր գնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին։

«Դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն մյուս երկրների, միակն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և նաև այն, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում։ Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան իրապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»,- ընդգծեց Նաղդալյանը։

ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝տարածաշրջանում սպառազինության մրցավազքի առնչությամբ Հայաստանը մշտապես նշել է, որ հետամուտ է լինելու այդ հարցին և հարցը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

armenpress.am