ՀԱՊԿ-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով մի քանի հայտարարություն է ընդունել. Սեմերիկով
https://parstoday.ir/hy/news/armenia-i109111-ՀԱՊԿ_ը_ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_հարցով_մի_քանի_հայտարարություն_է_ընդունել._Սեմերիկով
Ես չեմ մտաբերում ՀԱՊԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի ոչ մի նիստ, որում չքննարկվեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2019 15:18 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ը  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով մի քանի հայտարարություն է ընդունել. Սեմերիկով

Ես չեմ մտաբերում ՀԱՊԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի ոչ մի նիստ, որում չքննարկվեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Այս մասին հուլիսի 4-ին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով հայ լրագրողների հարցին այն մասին, թե ՀԱՊԿ-ի կողմից ի՞նչ միջոցառումներ են ընդունվում սպառնալիքների եւ մարտահրավերների կանխման համար, որոնք առկա են եւ կարող են առաջանալ ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակում:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ այդ հարցով ընդունվել է մի քանի հայտարարություն՝ ինչպես Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով:

«Փաստացի ամեն տարի ստեղծված իրադրության հիման վրա այդ հարցով համապատասխան հայտարարություն է ընդունվում»,- ասաց Սեմերիկովը:

News.am