ԼՂ-ի ԱԱԾ. Սահմանադրական կարգը խաթարելու փորձերը իրավական համարժեք գնահատական կստանան
https://parstoday.ir/hy/news/armenia-i109230-ԼՂ_ի_ԱԱԾ._Սահմանադրական_կարգը_խաթարելու_փորձերը_իրավական_համարժեք_գնահատական_կստանան
Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված «բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի և դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2019 16:14 Asia/Tehran
  •  ԼՂ-ի ԱԱԾ. Սահմանադրական կարգը խաթարելու փորձերը իրավական համարժեք գնահատական կստանան

Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված «բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի և դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները»:

Հաշվի առնելով, որ  ԼՂ-ում (Արցախի Հանրապետություն)  2020թ.սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԼՂ-ի Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԼՂ-ի Սահմանադրության և  օրենքների պահանջներին  համապատասխան:

« ԼՂ-ի տեղեկատվական որոշ տիրույթներում արդեն իսկ այսօր տեղ գտած մի շարք բացասական երևույթներ,  ինչպիսիք են բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջև ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ ԼՂ-ի անվտանգությանը, ասված է ԼՂ-ի ԱԱԾ տարածած հայտարարությունում, հայտնում է Արցախպրեսը։

Panarmenian.net