«Հայաստանի Հանրապետություն». Հնարավոր չէ մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i109278-Հայաստանի_Հանրապետություն_._Հնարավոր_չէ_մի_ձեռքով_կրակել_մյուսով_բանակցել
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում արծարծել է խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի լիարժեք ներգրավվածության հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2019 04:26 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն». Հնարավոր չէ մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում արծարծել է խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի լիարժեք ներգրավվածության հարցը:

«Դա մեզ համար սկզբունքային, պրագմատիկ հարց է: Արդյունավետ առաջընթացը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում բարդանում է, երբ Արցախը որպես հակամարտության կողմ լիարժեք չի մասնակցում: Մեզ համար անշուշտ կարևոր է բանակցությունների անցկացման միջավայրը: Չեմ կարծում, թե կարող է լինել մի այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր է այսպես ասած մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել: Մենք դրան երբեք չենք համաձայնվի: Սպառնալիքի լեզուն անընդունելի է: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ ատելությամբ եւ հայատյացությամբ հնարավոր չէ առաջ շարժվել, հասնել փոխըմբռնման և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել»: 

Armenpress.am