Իսրայելի դեսպանը հույս ունի, որ Գյումրիից ոչ հեռու ազատ գոտու նախագիծը կհաջողվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i109324-Իսրայելի_դեսպանը_հույս_ունի_որ_Գյումրիից_ոչ_հեռու_ազատ_գոտու_նախագիծը_կհաջողվի
Իսրայելական կողմը հույս ունի, որ Գյումրիից ոչ հեռու հաբի կառուցման նախագիծը հեռանկարներ ունի: Այս մասին Իսրայելի անկախության օրվա պատվին ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2019 11:40 Asia/Tehran
  • Իսրայելի դեսպանը հույս ունի, որ Գյումրիից ոչ հեռու ազատ գոտու նախագիծը կհաջողվի

Իսրայելական կողմը հույս ունի, որ Գյումրիից ոչ հեռու հաբի կառուցման նախագիծը հեռանկարներ ունի: Այս մասին Իսրայելի անկախության օրվա պատվին ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին:

Նա հույս հայտնեց, որ այս նախագիծը կհաջողվի եւ մեծ թվով իսրայելցի բիզնեսմենների կներգրավի: Նրա խոսքով՝ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման շատ ոլորտներ կան, որոնցից է ՏՏ ոլորտը, գիտական ոլորտներում համագործակցությունը: Նա նշեց փորձի փոխանակման կարեւորությունը եւ հայ ուսանողներին Իսրայելում ուսանելու հնարավորության տրամադրումը, ինչպես նաեւ հայ բժիշկների համար թրեյնինգները: «Մենք աշխատում ենք գոյություն ունեցող ներուժի նյութականացմամբ»,- նշեց նա:

Հիշեցնենք , որ անցյալ տարի իսրայելական ընկերությունը հայտարարել էր Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրության մասին, որը սպասարկելու էր եվրասիական շուկան: Հուշագիրը ստորագրվել էր Գյումրիի քաղաքապետարանի եւ Լոջիսթիք FTZ ընկերության միջեւ:

 

news.am