Քրիստոնյաների իրավունքները ոտնահարվում են 143 երկրներում, մահմեդականներինը`140․ հետազոտություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i109529-Քրիստոնյաների_իրավունքները_ոտնահարվում_են_143_երկրներում_մահմեդականներինը_140_հետազոտություն
Կրոնական սահմանափակումները զգալիորեն աճել են վերջին տասը տարիների ընթացքում, ոչ միայն ավտորիտար երկրներում, այլև արևմտյան ժողովրդավարական երկրներում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 17, 2019 16:09 Asia/Tehran
  • Քրիստոնյաների իրավունքները ոտնահարվում են 143 երկրներում, մահմեդականներինը`140․ հետազոտություն

Կրոնական սահմանափակումները զգալիորեն աճել են վերջին տասը տարիների ընթացքում, ոչ միայն ավտորիտար երկրներում, այլև արևմտյան ժողովրդավարական երկրներում:

Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Pew հետազոտական կենտրոնին, որը պարզել է, որ 2017թ. 52 կառավարություններ լրջորեն սահմանափակել են կրոնական դավանանքի գործունեությունը: 2007-ին նրանք 40-ն էին:

Կրոնական դրդապատճառներով հակամարտող երկրների թիվը 39-ից հասել է 56-ի:

Քրիստոնյաների իրավունքները ոտնահարվում են աշխարհի 143 երկրներում, մահմեդականներինը`140:

Կրոնական դավանանքի վրա ճնշման ամենաբարձր աճը, մասնավորապես իսլամի վրա նկատվում է Եվրոպայում. 2007-2017թթ. 20 երկրներ սահմանափակումներ են մտցրել՝ կապված մահմեդական կանանց արտաքին տեսքի հետ:

1in.am