Ղրղզստանում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը կանցկացվի՝ չնայած Աթամբաևի նստավայրի վրա ձեռնարկված գրոհին
https://parstoday.ir/hy/news/armenia-i110255-Ղրղզստանում_ԵԱՏՄ_ի_գագաթնաժողովը_կանցկացվի_չնայած_Աթամբաևի_նստավայրի_վրա_ձեռնարկված_գրոհին
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողությունը, որը օգոստոսի 7-ի երեկոյան Բիշքեկի մերձակայքում ձեռնարկել են հատուկ նշանակության ուժերը, չի ազդի օգոստոսի 8-9-ին Իսսիկ-Կուլի ափին Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնելու Ղրղզստանի կառավարության պլանների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2019 14:32 Asia/Tehran
  • Ղրղզստանում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը կանցկացվի՝ չնայած Աթամբաևի նստավայրի վրա ձեռնարկված գրոհին

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողությունը, որը օգոստոսի 7-ի երեկոյան Բիշքեկի մերձակայքում ձեռնարկել են հատուկ նշանակության ուժերը, չի ազդի օգոստոսի 8-9-ին Իսսիկ-Կուլի ափին Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնելու Ղրղզստանի կառավարության պլանների վրա:

Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Ադիլեթ Սուլթանալիեւը: Նրա տվյալներով՝ պլանները չեն փոխվում, մասնակից երկրների պատվիրակությունները պետք Է Չոլպոն-Աթա ժամանեն սահմանված ժամանակացույցով: Պաշտոնական պատվիրակություների ժամանումը սպասվում Է օգոստոսի 8-ին, նիստը պլանավորված Է օգոստոսի 9-ին: Օգոստոսի 8-9-ը Չոլպոն-Աթայում, ինչպես սպասվում Է, կկայանա ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը: Ակնկալվում Է, որ Ղրղզստան կժամանեն ինտեգրացիոն միության բոլոր երկրների կառավարությունների ղեկավարները:

1in.am