Բանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ Է. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i110286-Բանակցությունների_ճանապարհով_ԼՂ_կարգավիճակի_որոշման_հարցում_ՌԴ_դիրքորոշումն_անփոփոխ_Է._Զախարովա
Բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում Է անփոփոխ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2019 14:11 Asia/Tehran
  • Բանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ Է. Զախարովա

Բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում Է անփոփոխ:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 9-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով «Մտքերի տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական համաժողովի հարթակում կայացած բրիֆինգի ընթացքում:

«ՌԴ-ն ելնում Է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք Է որոշվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների ճանապարհով: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն փոփոխություններ չի կրել»,-ասել Է Զախարովան: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել Է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, եւ Բաքվի ու Երեւանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունների հաշվառմամբ, միտված ենք մնում օժանդակություն ցուցաբերելուն՝ խաղաղ գործընթացի համակողմանի առաջ  շարժման նպատակով»,-հայտարարել Է նա: Զախարովան նշել Է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոխադարձ մեղադրանքների առկայությունը մտահոգում Է ռուսական կողմին: «Նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձեւավորման եւ, համապատասխանաբար, հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ գտնելու շահերին»,-պարզաբանել Է նա:

Armenpress.am