Հայաստանը մտադիր չէ փոխելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ մոտեցումները. Զոհրաբ Մնացականյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i110443-Հայաստանը_մտադիր_չէ_փոխելու_ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_հանդեպ_մոտեցումները._Զոհրաբ_Մնացականյան
Հայաստանի վարչապետը հստակ ձեւակերպել է հայկական կողմի դիրքորոշումը: Ասվածին ավելացնելու ոչ մի բան չկա:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 14, 2019 11:39 Asia/Tehran
  • Հայաստանը մտադիր չէ փոխելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ մոտեցումները. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի վարչապետը հստակ ձեւակերպել է հայկական կողմի դիրքորոշումը: Ասվածին ավելացնելու ոչ մի բան չկա:

Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Արցախը Հայաստան է, արդյոք կդառնա՞ գործընթացում ինչ-ինչ փոփոխությունների պատճառ:

«Ամեն ինչ ասվել է Ստեփանակերտում: Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հաստատել է ասվածը, կարծում եմ՝ հայտարարությունը կրկնելու անհրաժեշտություն չկա: Մեր կողմից խաղաղ գործընթացին առնչվող մոտեցումներից, մեր դիրքորոշումից, բացառապես խաղաղ լուծման մեր հանձնառությունից հեռանալու մտադրություններ չկան»,- նշեց ԱԳ նախարարը:

Ի պատասխան հարցին՝ բանակցային գործընթացում առաջիկա հանդիպումներին առնչվող նորություններ արդյոք կա՞ն, նախարարը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել մոտ 2 ամիս առաջ, ավելի վաղ հանդիպումներ են անցկացվել ապրիլին, մարտին, հունվարին: Նախարարի խոսքով՝ դինամիկան պահպանվում է, նախատեսվում է շարունակություն: Սակայն նախարարը նախընտրեց կոնկրետ ժամկետների մասին չխոսել՝ նշելով, որ սկզբունքորեն կարեւոր է համարում բոլոր կողմերի հետ համաձայնեցնելուց հետո միայն տեղեկացնելու մասին պայմանավորվածությանը հետեւելը:

News.am