ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագիրը կարող է ստորագրվել Երևանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i110529-ԵԱՏՄ_Սինգապուր_համաձայնագիրը_կարող_է_ստորագրվել_Երևանում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը հուսով է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2019 14:45 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագիրը կարող է ստորագրվել Երևանում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը հուսով է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:

 «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին Սուբոտինը հայտնեց օգոստոսի 16-ին տեղի ունեցած տեսակամուրջի ընթացքում:

«Բոլոր բանակցությունները գտնվում են վերջնական փուլում: Շատ բարդ այդ ամենը տրվեց և թեժ քննարկումների արդյունքում, բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի վերջին նիստի ընթացքում հայտարարվեց, որ հենց հոկտեմբերին Երևանում կստորագրվի այդ համաձայնագիրը, այնպես որ դեռ որևէ հետ քայլ չկա, և մենք բոլորս հուսով ենք, որ այն կստորագրվի, և մենք ևս մեկ ազատ առևտրի գոտի կունենանք Սինգապուրի հետ»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետություններին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը խնդրել է հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի:

Armenpress.am