Հայաստանը վերահաստատել է աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i110734-Հայաստանը_վերահաստատել_է_աջակցությունը_Եգիպտոսին_ԵԱՏՄ_ի_հետ_ազատ_առևտրի_համաձայնագրի_հարցում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2019 14:37 Asia/Tehran
  • Հայաստանը վերահաստատել է աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հարցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկու երկրների արտգործնախարարները կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առնչությամբ:

Armenpress.am