Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ նորանշանակ դեսպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i111427-Զոհրաբ_Մնացականյանն_ընդունել_է_ՀՀ_ում_ԵՄ_նորանշանակ_դեսպանին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2019 14:35 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ նորանշանակ դեսպանին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորել է ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով դրա կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարևորությունը։  

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան փոխայցերին,  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվել է մարդկանց միջև շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարևորությունը։ 

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում նաև Արևելյան գործընկերության 2020թ.-ից անդին օրակարգի համատեղ մշակման շուրջ։ ԱԳ նախարարն անդրադարձել է հոկտեմբերի 9-ին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված երևանյան համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Armenpress.am