Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i111770-Մամեդյարովը_հանդիպել_է_ԵԱՀԿ_ՄԽ_համանախագահների_հետ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել ընթացիկ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 23, 2019 14:56 Asia/Tehran
  • Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել ընթացիկ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

«Նյու Յորքում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, իրավիճակը հակամարտության գոտում և, ընդհանուր առմամբ, համանախագահների առաջիկա պլանները»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:

verelq.am