Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i111783-Նյու_Յորքում_տեղի_է_ունեցել_Հայաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարների_հանդիպումը
Նյու Յորքում սեպտեմբերի 23-ի երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Սեպտեմբեր 24, 2019 08:49 Asia/Tehran
  • Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Նյու Յորքում սեպտեմբերի 23-ի երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դրանից առաջ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի(ՌԴ), Ստեֆան Վիսոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկի հետ։

News.am