Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման իր բանաձևին
https://parstoday.ir/hy/news/armenia-i111811-Փաշինյանն_անդրադարձել_է_ԼՂ_հակամարտության_կարգավորման_իր_բանաձևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր առաջարկած բանաձևը, ըստ որի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2019 18:19 Asia/Tehran
  • Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման իր բանաձևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր առաջարկած բանաձևը, ըստ որի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնել է Fox LA-ի թղթակից Արաքսյա Կարապետյանի հետ զրույցում:

«Մենք պատրաստ ենք լուծումներ գտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իմ ուղերձն այն է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես ՀՀ առաջին առաջնորդն եմ, որն ասում է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում, սակայն դա կարևոր է հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այժմ ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ասի և ընդունի նույն բանաձևը»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ եթե իր ադրբեջանցի գործընկերն ընդունի այդ բանաձևը, բավականին մոտ կլինեն հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Armenpress.am