Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ԻԻՀ նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i111829-Հայաստանը_պատրաստ_է_հյուրընկալել_ԻԻՀ_նախագահին_և_նրա_գլխավորած_պատվիրակությանը
Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալու է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Նիստին մասնակցելու է նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2019 08:42 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ԻԻՀ նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալու է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Նիստին մասնակցելու է նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Այս կապակցությամբ, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Կողմերը քննարկել են էներգետիկայի տարանցման, գյուղատնտեսության ոլորտներում ու ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունների հետ կապված մի շարք հարցեր:

Մհեր Գրիգորյանը հանդիսանում է նաև Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության խորհրդի հայկական կողմի նախագահը: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ԻԻՀ նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը: