Իսրայելը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին ՀՀ այցելել
https://parstoday.ir/hy/news/armenia-i111837-Իսրայելը_խորհուրդ_չի_տալիս_իր_քաղաքացիներին_ՀՀ_այցելել
Իսրայելի ազգային անվտանգության պետական շտաբը «զբոսաշրջային զգուշացում» է թողարկել, որտեղ թվարկվում են այն պետությունները, որոնք խորհուրդ չի տրվում այցելել սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ հրեաները նշում են տոնական տիշրեյ ամիսը: Ցուցակում է նաև Հայաստանը:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Սեպտեմբեր 25, 2019 11:35 Asia/Tehran
  • Իսրայելը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին ՀՀ այցելել

Իսրայելի ազգային անվտանգության պետական շտաբը «զբոսաշրջային զգուշացում» է թողարկել, որտեղ թվարկվում են այն պետությունները, որոնք խորհուրդ չի տրվում այցելել սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ հրեաները նշում են տոնական տիշրեյ ամիսը: Ցուցակում է նաև Հայաստանը:

Ցուցակում նշված է 6 հիմնական «թշնամական երկիր», ուր խորհուրդ չի տրվում այցելել: Դրանք են՝ Իրանը, Իրաքը, Եմենը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան: Որպես վտանգավոր են նշված նաև այդ «թշնամական երկրները» շրջապատող պետությունները:

«Խորհուրդ չի տրվում մեկնել «Իրանը շրջապատող» երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, կենտրոնական և հարավ-արևելայն Ասիա, Մերձավոր Արևելք»,-ասվում է ցանկում, հայտնում է իսրայելյան 9tv ալիքը:

Իսրայելցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նաև ձեռնպահ մնալ Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան մեկնելուց, քանի որ այդ երկրներում ջիհադականները հրեաների դեմ հարձակումների համար մեծ ցանց ունեն:

Panarmenian.net