Էրդողանը ՄԱԿ-ում անդրադարձել է ԼՂ-ի հիմնախնդրին
Սեպտեմբեր 25, 2019 13:59 Asia/Tehran
ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամբիոնից ելույթ ունենալիս անդրադարձել է Արցախի հիմնախնդրին:
Ըստ Էրդողանը նշել է, որ աշխարհի արդար և խաղաղ ապագայի համար անհրաժեշտ է, որ Հարավային Կովկասը դադարի լինել աշխարհի խնդրահարույց տարածաշրջաններից մեկը, գրում է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Թուրքիայի նախագահի խոսքը։
Այս համատեքստում, անդրադառնալով Արցախի հիմնախնդրին, Էրդողանը ասել է. «Անընդունելի է, որ Ադրբեջանի տարածք Լեռնային Ղարաբաղն ու նրա շրջակա տարածքները, հակառակ ընդունված որոշումների, շարունակեն մնալ օկուպացիայի մեջ»:
top-news.am
Պիտակ