Կարևոր է բիզնես շահերի պաշտպանությունը. Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-Իրան համագործակցության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i111887-Կարևոր_է_բիզնես_շահերի_պաշտպանությունը._Տիգրան_Սարգսյանը_ԵԱՏՄ_Իրան_համագործակցության_մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Գոլամհոսեյն Շաֆեին Բիշքեքում «Եվրասիական շաբաթ-2019» ֆորումի շրջանակում հանդիպում են ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2019 16:17 Asia/Tehran
  • Կարևոր է բիզնես շահերի պաշտպանությունը. Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-Իրան համագործակցության մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Գոլամհոսեյն Շաֆեին Բիշքեքում «Եվրասիական շաբաթ-2019» ֆորումի շրջանակում հանդիպում են ունեցել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կողմերը քննարկել են ժամանակավոր համաձայնագրի շրջանակում ֆինանսական, մաքսային և տեխնիկական համագործակցության ասպետկները, որոնք բերելու են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի 27-ից:

«Մեր երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում: Սակայն շատ կարևոր է առավելագույնս հաշվի առնել գործարար հանրության շահերը, մշակել մեր համագործակցության հասկանալի մեխանիզմները և երաշխավորել բիզնեսին անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:    

Իր հերթին Գոլամհոսեյն Շաֆեին ընդգծել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի փոխգործակցության ուղղությամբ որպես առաջնային խնդիր ինքը տեսնում է քաղաքացիների և կապիտալի տեղաշարժի պարզեցված ընթացակարգի ձևավորումը:   

«Իրանական գործարար հանրությունը շատ է հետաքրքրված ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ: Մեր փոխգործակցության հնարավորությունները, որոնք բացում է համաձայնագիրը, շատ բարձր են»,- ասել է նա:

Armenpress.am