Թուրքիան միշտ օրակարգում է պահելու արցախյան հարցը
Սեպտեմբեր 27, 2019 07:11 Asia/Tehran
Թուրքիան միշտ օրակարգում է պահելու Արցախի հարցը: Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Նշվել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս խնդրի կարգավորումն անթույլատրելի է»:
«Արցախյան հակամարտությունը տարածաշրջանի ամենաարդիական խնդիրներից է: Տվյալ հակամարտության չկարգավորված լինելը վկայում է Ադրբեջանի հանդեպ երկակի չափանիշների կիրառման մասին: Թուրքիան Ադրբեջանին միշտ աջակցել է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում», - ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Verelq.am
Պիտակ