Լավրովն Արցախում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չի տեսնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i112112-Լավրովն_Արցախում_ռազմական_գործողությունների_վերսկսման_վտանգ_չի_տեսնում
Ռուսաստանն Արցախում ռազմական գործողությունների վերսկսման վտանգներ չի տեսնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ամենամյա նիստի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2019 15:08 Asia/Tehran
  • Լավրովն Արցախում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չի տեսնում

Ռուսաստանն Արցախում ռազմական գործողությունների վերսկսման վտանգներ չի տեսնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ամենամյա նիստի ժամանակ:

«Ես այստեղ խոշոր ռազմական գործողությունների վերսկսման որևէ ակնհայտ և նույնիսկ ոչ ակնհայտ վտանգ չեմ տեսնում», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ռուսական կողմն «ամեն ինչ կանի, որ դա տեղի չունենա»:

Լավրովն ընդգծել է, որ վերջին շրջանում շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, միջադեպերը քիչ են և ոչ մեծ:

Armedia.am