ՀՀ կառավարությունը դռնփակ ռեժիմում քննարկում կանցկացնի Սիրիայի հյուսիսում իրավիճակի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i112361-ՀՀ_կառավարությունը_դռնփակ_ռեժիմում_քննարկում_կանցկացնի_Սիրիայի_հյուսիսում_իրավիճակի_վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը դռնփակ ռեժիմում քննարկում կանցկացնի Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2019 09:55 Asia/Tehran
  • ՀՀ կառավարությունը դռնփակ ռեժիմում քննարկում կանցկացնի Սիրիայի հյուսիսում իրավիճակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը դռնփակ ռեժիմում քննարկում կանցկացնի Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում կանենք, և մտքեր կփոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է այդ ներխուժումը:

 

armenpress.am