Վարչապետն իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ում առաքելությունն ավարտող Սեյեդ Քազեմ Սաջադիին
https://parstoday.ir/hy/news/armenia-i112371-Վարչապետն_իր_գնահատանքն_է_հայտնել_ՀՀ_ում_առաքելությունն_ավարտող_Սեյեդ_Քազեմ_Սաջադիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2019 14:51 Asia/Tehran
  • Վարչապետն իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ում առաքելությունն ավարտող Սեյեդ Քազեմ Սաջադիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը դրսևորվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերով և Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդմամբ:

ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականի համար և նշել, որ իր հետագա գործունեության ընթացքում շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ գործակցությունը կայուն զարգանում է, և դրան մեծապես նպաստել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իրան և Իրանի նախագահի այցը Հայաստան, որոնց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ աշխատանքը դինամիկ ընթանում է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի և անելիքների վերաբերյալ:

 

Armenpress.am