Ադրբեջանը Ռուսաստանին կմատակարարի սեփական արտադրության ավտոմեքենաներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i112656-Ադրբեջանը_Ռուսաստանին_կմատակարարի_սեփական_արտադրության_ավտոմեքենաներ
Ադրբեջանը Ռուսաստանին կտրամադրի տաս Khazar SD ավտոմեքենա, որն արտադրվում է Նևթչալի արդյունաբերական գոտում՝ ադրբեջանա-իրանական համատեղ գործարանի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2019 06:40 Asia/Tehran
  • Ադրբեջանը Ռուսաստանին կմատակարարի սեփական արտադրության ավտոմեքենաներ

Ադրբեջանը Ռուսաստանին կտրամադրի տաս Khazar SD ավտոմեքենա, որն արտադրվում է Նևթչալի արդյունաբերական գոտում՝ ադրբեջանա-իրանական համատեղ գործարանի կողմից:

Ինչպես տեղեկացնում է Trend-ը, վկայակոչելով Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովի՝ Թավրիզի առևտրի պալատի նախագահ Յունիս Ջալեհի հետ հանդիպմանը հնչեցրած խոսքերին, ավտոմեքենաները Ռուսաստան կմատակարարվեն Made in Azerbaijan բրենդի ներքո:

Դեսպանը հայտարարել է, որ այս գործարանում կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, սարքավորումներ, իսկ արտադրական հզորությունը կազմում է տաս հազար տարբեր մոդելներ:

Verelq.am