Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i113664-Դավիթ_Տոնոյանն_ու_Անջեյ_Կասպրշիկը_քննարկել_են_ղարաբաղյան_հակամարտությունը
Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2019 12:45 Asia/Tehran
  • Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը հերթական անգամ արձանագրել են շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Verelq.am