Թուրքիայի դեսպան. ԼՂ հակամարտության կարգավորումը շատ ջանքեր է պահանջում
ԵԱՀԿ-ը շատ կարևոր միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է Եվրոպայի անվտանգության և կայունության համար: ԵԱՀԿ-ի կարևոր խնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտության լուծումն է: Այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Նա նշել է, որ հակամարտության շուտափույթ կարգավորման համար պետք է էլ ավելի շատ ջանքեր ներդնել:
«Ցավոք, չնայած անցած տարիներին, խնդիրը չի լուծվել: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից առաջ քաշված պարամետրերում նախատեսում է ղարաբաղյան հակամարտության լուծումը միջազգային իրավական նորմերի համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուծում կգտնեն հակամարտության կարգավորման համար», - ասել է Թուրքիայի դեսպանը:
Verelq.am