Մնացականյանը չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114023-Մնացականյանը_չմեկնաբանեց_Ալիևի_հայտարարությունը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կորսված հնարավորությունների տարի է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2019 17:44 Asia/Tehran
  • Մնացականյանը չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կորսված հնարավորությունների տարի է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախարարն այս հարցին անդրադարձավ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Մեկնաբանելու բան չունեմ: Մենք ունենք մեր օրակարգը, մենք ունենք մեր նպատակները, մենք ունենք շատ ակտիվ ներգրավում բանակցային գործընթացի մեջ: Այս 1,5 տարվա ընթացքում, ինձ թվում է, որ առավել քան հստակ ի ցույց է դրված լրջությունը մեր կողմից այս բանակցային գործընթացի մեջ, ակտիվությունը, շփումների ծավալը, օրակարգային հարցերի ծավալը: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք մեր մասով լրջորեն աշխատել ենք խաղաղ կարգավորման այս լրջագույն հարցի շուրջ»,- ասաց Մնացականյանը:

Armenpress.am