«Իսլամական պետությունը» ակտիվ ռեսուրսներ ունի Ադրբեջանում. արաբագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i114056-Իսլամական_պետությունը_ակտիվ_ռեսուրսներ_ունի_Ադրբեջանում._արաբագետ
«Իսլամական պետությունը» ակտիվ ռեսուրսներ ունի Ադրբեջանում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2019 18:26 Asia/Tehran
  •  «Իսլամական պետությունը» ակտիվ ռեսուրսներ ունի Ադրբեջանում. արաբագետ

«Իսլամական պետությունը» ակտիվ ռեսուրսներ ունի Ադրբեջանում:

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում արաբագետ Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է «Իսլամական պետության» կողմից սկսված հավատարմության երդումերի շարքին և նշել, որ այս շարքի մեջ հրապարակվում են տարբեր տեսանյութեր իրենց վիլայեթներից, որտեղ զինյալները նոր երդում են տալիս իրենց նոր խալիֆին՝ Աբու Իբրահիմին.

«Ադրբեջանից էլ տեսանյութը չուշացավ, և դա շարունակություն էր այն տեսանյութի, որ արդեն կար: Ակնհայտ է, որ Ադրբեջանում «Իսլամական պետությունն» ունի ռեսուրս և վիլայեթի մակարդակով տեսանյութ է պատրաստում»:

shantnews.am