Մոսկվան հույս ունի, որ Բրատիսլավայում հնգակողմ հայտարարություն կընդունվի. Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i114137-Մոսկվան_հույս_ունի_որ_Բրատիսլավայում_հնգակողմ_հայտարարություն_կընդունվի._Լավրով
Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը, Հայաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Բրատիսլավայում հանդիպման ժամանակ հնգակողմ հայտարարություն կընդունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2019 17:56 Asia/Tehran
  • Մոսկվան հույս ունի, որ Բրատիսլավայում հնգակողմ հայտարարություն կընդունվի. Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը, Հայաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Բրատիսլավայում հանդիպման ժամանակ հնգակողմ հայտարարություն կընդունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

Այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, բացի Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, Բրատիսլավայում տեղի կունենա նաև երկու նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. «Եթե ստացվի, մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն՝ երկու նախարար և երեք համանախագահ ձևաչափով: Եթե ինչ-ինչ պատճառներով դա չլինի, ապա երեք համախագահ ամեն դեպքում իր դիրքորոշումը կամրապնդի փաստաթղթով։ Բայց հույս ունեմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»,- ասել է Լավրովը։

Նա նաև ասել է, որ կողմնակից է, որպեսզի ղարաբաղյան համայնքների միջեւ շփումները վերսկսվեն»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե որքանով օգտակար կլինի հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական եւ հայկական համայնքների հանդիպումը։

Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Verelq.am