Իռլանդիան վավերացրել է համաձայնագիրը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ
https://parstoday.ir/hy/news/armenia-i114187-Իռլանդիան_վավերացրել_է_համաձայնագիրը_ԵՄ_ի_եւ_Հայաստանի_միջեւ
Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 16:17 Asia/Tehran
  • Իռլանդիան վավերացրել է համաձայնագիրը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ

Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Ողջունելով վավերացումը՝ Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը։

Նա ավելացրել է, որ ԵՄ գծով գործընկերների հետ միասին Իռլանդիան «ոգեւորված էր 2018 թվականի գարնան խաղաղ դեմոկրատական նվաճումներով Հայաստանում եւ կշարունակի խրախուսել եւ աջակցել Հայաստանի տպավորիչ ջանքերը բարեփոխումների իրականացման հարցում»։

News.am