Բանակցությունները շտապ պետք է դադարեցնել. Սուրեն Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i114190-Բանակցությունները_շտապ_պետք_է_դադարեցնել._Սուրեն_Սարգսյան
ԼՂ-ի (Արցախ) շուրջ ստեղծված իրավիճակում հայկական կողմին առաջարկում եմ րոպե առաջ դադարեցնել բանակցային գործընթացը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2019 05:14 Asia/Tehran
  • Բանակցությունները շտապ պետք է դադարեցնել. Սուրեն Սարգսյան

ԼՂ-ի (Արցախ) շուրջ ստեղծված իրավիճակում հայկական կողմին առաջարկում եմ րոպե առաջ դադարեցնել բանակցային գործընթացը։

Այս մասին  դեկտեմբերի 4-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Բանակցությունները շտապ պետք է դադարեցնել.

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում հայկական կողմին առաջարկում եմ րոպե առաջ դադարեցնել բանակցային գործընթացը: Եթե Ադրբեջանը բացառապես բանակցում է իր հայտարարությամբ տարածած սկզբունքների շուրջ, ապա հայկական կողմի մասնակցությունը կնշանակի մասնակցել բանակցություններին բացառապես Ադրբեջանի օրակարգով:

Սա անթուլատրելի է:

News.am