ԵՄ-ն չի ճանաչել Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը ծովային գոտիների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i114526-ԵՄ_ն_չի_ճանաչել_Թուրքիայի_եւ_Լիբիայի_հուշագիրը_ծովային_գոտիների_վերաբերյալ
Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը խախտում Է երրորդ պետությունների սուվերեն իրավուքները եւ չի կարող նրանց համար իրավական հետեւանքներ ունենալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2019 08:48 Asia/Tehran
  • ԵՄ-ն չի ճանաչել Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը ծովային գոտիների վերաբերյալ

Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը խախտում Է երրորդ պետությունների սուվերեն իրավուքները եւ չի կարող նրանց համար իրավական հետեւանքներ ունենալ:

Այդ մասին ասված Է Եվրամիության գագաթնաժողովի՝ դեկտեմբերի 13-ին հավանության արժանացած հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միջերկրական ծովում ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը խախտում Է երրորդ պետությունների սուվերեն իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին եւ չի կարող ոչ մի կարգի իրավական հետեւանքներ ունենալ երրորդ պետությունների համար»,- ասված Է հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, որ «Եվրախորհուրդը ոչ երկիմաստ կերպով հավաստում Է իր համերաշխությունը Հունաստանի եւ Կիպրոսի հետ Թուրքիայի այդ գործողությունների նկատմամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 Armenpress.am