Ռուսաստանի դեսպանը նշել է ղարաբաղյան հարցում Մոսկվայի առաջնահերթություններ
https://parstoday.ir/hy/news/armenia-i114927-Ռուսաստանի_դեսպանը_նշել_է_ղարաբաղյան_հարցում_Մոսկվայի_առաջնահերթություններ
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Մոսկվան աշխատում է հակամարտությունը քաղաքական, խաղաղ միջոցների վրա հիմնված, կողմերի համար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2019 08:32 Asia/Tehran
  • Ռուսաստանի դեսպանը նշել է ղարաբաղյան հարցում Մոսկվայի առաջնահերթություններ

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Մոսկվան աշխատում է հակամարտությունը քաղաքական, խաղաղ միջոցների վրա հիմնված, կողմերի համար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացը Ռուասաստանի ղեկավարության առաջնահերթություններից է։  Դեկտեմբերի 24-ին  կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Կարգավորումը եղել և մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, որը գտնվում է ՌԴ ղեկավարության խիստ հսկողության ներքո։ Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է հասնել հակամարտության լուծմանը` քաղաքական, խաղաղ միջոցների վրա հիմնված, կողմերի համար ընդունելի միջոցներով », – ասաց Կոպիրկինը։

Հա վստահեցրեց, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կշարունակի գործել այդ ուղղությամբ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Ադրբեջանը տարբեր կերպ է մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները։ Նրա խոսքով` դա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ լավատեսության հիմք է տալիս։
armeniasputnik.am