Որոշակի փուլում ռուսական գազը կարող է միանալ TANAP-ին. դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i115419-Որոշակի_փուլում_ռուսական_գազը_կարող_է_միանալ_tanap_ին._դեսպան
Որոշակի փուլում ռուսական գազը կարող է միանալ Անդրանատոլիական խողովակաշարի (TANAP) նախագծին: Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2020 11:58 Asia/Tehran
  • Որոշակի փուլում ռուսական գազը կարող է միանալ TANAP-ին. դեսպան

Որոշակի փուլում ռուսական գազը կարող է միանալ Անդրանատոլիական խողովակաշարի (TANAP) նախագծին: Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:

«Ադրբեջանը և Ռուսաստանը հանդիսանում են նավթագազային երկրներ: Երկու երկրներն արտադրում են ածխաջրածիններ: Չնայած մենք արդեն համագործակցում ենք այստեղ, Ռուսաստանը մասնակցում է նաև Ադրբեջանում նավթային և գազակոնդենսատային հանքավայրերի մշակմանը: Ո՞վ գիտի, միգուցե մեր գազը որևէ փուլում կմիանա TANAP նախագծին, և դա չի բացառվում», - նշել է նա:

Բոչարնիկովը շնորհավորել է Ադրբեջանին՝ TANAP նախագծի մեկնարկի կապակցությամբ և նշել, որ Բաքուն այժմ կարող է լիովին քաղել իր աշխատանքի պտուղները:

Verelq.am