ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պաշտոնապես աշխատանքի է անցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i115474-ՀԱՊԿ_նորանշանակ_գլխավոր_քարտուղար_Ստանիսլավ_Զասը_պաշտոնապես_աշխատանքի_է_անցել
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հինգշաբթի՝ հունվարի 9-ին պաշտոնապես աշխատանքի է անցել, տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2020 16:04 Asia/Tehran
  • ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պաշտոնապես աշխատանքի է անցել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հինգշաբթի՝ հունվարի 9-ին պաշտոնապես աշխատանքի է անցել, տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«Ս.թ. հունվարի 9-ին Ստանիսլավ Վասիլեւիչ Զասը, որը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, սկսել է աշխատանքը»,- ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։

«Հիմնական խնդիրս եմ համարում, որպեսզի ազնիվ եւ բարեխղճորեն կատարեմ ինձ վրա դրված պարտավորությունները՝ առաջնորդվելով բացառապես հավաքական անվտանգության ապահովման շահերով, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա ծառայել իր անդամ պետություններին ու նրանց ժողովուրդներին ավելի արդյունավետորեն»,- Զասի խոսքերը մեջբերում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Ինչպես տեղեկացվել էր մինչ այդ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից պլանային փոխատեղման կարգով անցել է Բելառուսի ներկայացուցիչ Զասին։ Մայիսին ԱԳՆ խորհուրդը բիշքեկյան նիստում առաջադրել է Զասի թեկնածությունը, իսկ նոյեմբերին այն հաստատվել է բարձր մակարդակով։ Մինչ այդ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Զասի մասին, նշել էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է աշխատի «գործող տաղանդավոր գեներալ», իսկ ՀԱՊԿ եւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն այլ միավորումների ղեկավարությունում «թոշակառուների» նշանակումից պետք է հրաժարվել։

News.am