«ԳԱԶԻ ԳՆԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԱԼԻՔ». ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i115864-ԳԱԶԻ_ԳՆԻ_ԹԱՆԿԱՑՈՒՄՆ_ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ_Է_ՍՈՑԻԱԼԱԿԱՆ_ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ_ԱԼԻՔ_._ՆՈՐԱՅՐ_ՆՈՐԻԿՅԱՆ
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գազի գնի թանկացումն առաջացնելու է սոցիալական դժգոհության ալիք: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ գազի գինը կարող է թանկանալ 30 ԱՄՆ դոլարով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2020 07:52 Asia/Tehran
  • «ԳԱԶԻ ԳՆԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԱԼԻՔ». ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գազի գնի թանկացումն առաջացնելու է սոցիալական դժգոհության ալիք: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ գազի գինը կարող է թանկանալ 30 ԱՄՆ դոլարով:

Ներկայումս ՀՀ սահմանին 1000 խմ-ի համար սահմանված է 165 դոլար:

Գազի գնի թանկացումն իր մեջ պարունակում է և՛ տնտեսական և՛ քաղաքական բաղադրիչ:

Հարցի լուծման վերջնական արդյունքը քաղաքական առումով կլինի յուրօրինակ ցուցիչ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի և տեսանելի ապագայում զարգացման դինամիկայի առումով, որից պարզ կդառնա, թե հայ-ռուսական քաղաքական իսթեբլիշմենտը որքան փոխադարձ ըմբռնում ունեն միմյանց նկատմամբ, իսկ տնտեսական առումով՝ ակնհայտ է, որ այն բոլոր դեպքերում բերելու է սոցիալական դժգոհության ալիքի, քանի որ շղթայական ռեակցիայով թանկանալու են նաև այլ ապրանքներ:

Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն շատ կարևոր նշանակություն, և Հայաստանի իշխանությունները պետք է գտնեն առավել ճկուն մեխանիզմներ՝ գազի գնի հնարավոր թանկացման բացասական հետևանքները չեզոքացնելու կամ կոմպենսացնելու համար»: