Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116313-Վրաստանում_արձանագրվել_է_կորոնավիրուսի_առաջին_կասկածելի_դեպքը
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշներով դիմել է բուժհաստատություն: Այս պահին ընթանում են հետազոտական աշխատանքներ, գրում է aliq.ge-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2020 06:53 Asia/Tehran
  • Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշներով դիմել է բուժհաստատություն: Այս պահին ընթանում են հետազոտական աշխատանքներ, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ այն ժամանակ, երբ աղջիկը Չինաստանից վերադարձել է, կորոնավիրուսն աձանագրված էր միայն Վուհանում: Նրա խոսքով, այս պահի դրությամբ նշված վիրուսը չի հաստատվել որպես կորոնավիրուս:

Դեռևս անհայտ է, թե կոնկրետ ինչ վիրուսով է վարակվել Չինաստանից ժամանած Վրաստանի քաղաքացին:

Աղբյուրը նաև նշում է, որ Չինաստանի Վուհան քաղաքից, որը համարվում է չինական նոր, վտանգավոր կորոնավիրուսի էպիկենտրոնը, ծրագրվում է տարհանել Վրաստանի քաղաքացիներին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Թիկարաձեն։

Վուհանում այս պահի տվյալներով Վրաստանի 5 քաղաքացի կա։ Վրաստանը հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված արտակարգ միջոցառումների մասին, երկրի օդանավակայաններում ստուգվում են բոլոր ուղևորները։

https://www.tert.am/am/news/2020/01/28/Georgia/3196382