Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը մեկնարկել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i116339-Զոհրաբ_Մնացականյանի_և_Էլմար_Մամեդյարովի_հանդիպումը_մեկնարկել_է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2020 15:04 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը մեկնարկել է

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։

Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Տեղեկությունը, ընթացող հանդիպման լուսանկարով, Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հանդիպումը անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Զոհրաբ Մնացականյանը հունվարի 29-ին և 30-ին Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց միջնորդությամբ Մնացականյանը բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի շրջանակում։
armeniasputnik.am