Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116351-Ժնևում_ավարտվել_է_Հայաստանի_և_Ադրբեջանի_արտաքին_գործերի_նախարարների_հանդիպումը
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2020 06:05 Asia/Tehran
  • Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- ասաց նա:

Armenpress.am