Ռումասն առաջարկել է պայքարել պատնեշների դեմ ԵՏՄ-ում՝ ոչ կոնսենսուսային հիմքով
Բելառուսը, որը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ), առաջարկում է ուժեղացնել պայքարն ընդդեմ պատնեշների միության շուկաներում ՝ այն մեխանիզմների կիրառմամբ, որոնք հենված են կողմերի կոնսենսուսի վրա, ասել է այդ երկրի վարչապետ Սերգեյ Ռումասը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մեր առաջին առաջարկությունն այն է, որ մենք պետք է աշխատանքը կառուցենք ներքին շուկաներում պատնեշների վերացմամբ, ոչ կոնսենսուսային մեխանիզմներով։ Չէ՞ որ այսօր օբյեկտիվորեն ստացվում է, որ սահմանափակիչ միջոց նախաձեռնող երկիրը ապացուցելու է, որ նրա կողմից սահմանափակում մտցնելն իրավաչափ է, եւ արգելափակելու է այդ որոշումների ընդունումը»,- ասել է նա լրագրողներին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել ուրբաթ Ալմաթիում։
Ուստի, Մինսկն առաջարկում է այս հարցերի դիտարկումը հանձնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային։ «Այնտեղ կան մասնագետներ, որոնք պետք է խորանան այդ հարցերում եւ երկրին պարտավորեցնեն հանել այդ պատնեշները»,- ավելացրել է նա։
Բելառուսն առաջարկել է նաեւ օգտագործել դատական գործիքները ԵՏՄ շուկաներում պատնեշների խնդիրը լուծելիս։ «Մենք առաջարկում ենք, որպեսզի այն երկիրը, որը համաձայն չէ կոլեգիայի որոշման հետ պատնեշերի հանման հարցում, դատարանում ինքնուրույն ապացուցի, որ կոլեգիան սխալ որոշում է կայացրել։ Դա այնպիսի ուժեղ նորույթ է, եւ ես ցանկանում եմ ասել, որ այն կվերաբերի բոլոր պետություններին, այդ թվում եւ Բելառուսին։ Բայց եթե մենք ցանկանում ենք ազատվել պատնեշներից, ապա մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,- ավելացրել է վարչապետը։
News.am