Բաքվում ԱՄՆ դեսպանատուն. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ԼՂ կարգավորմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116499-Բաքվում_ԱՄՆ_դեսպանատուն._ԱՄՆ_ն_կշարունակի_աջակցել_ԼՂ_կարգավորմանը
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 02, 2020 15:21 Asia/Tehran
  • Բաքվում ԱՄՆ դեսպանատուն. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ԼՂ կարգավորմանը

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը:

«ԵԱՀԿ համանախագահները Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: ԱՄՆ-ն վճռական է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու գործում»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը հուսով է, որ ակտիվ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև կշարունակվեն, գրում է Interfax.az-ը:

Անդրադառնալով Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների երկօրյա բանակցություններին՝ Լիտցենբերգերն ասել է. «Ողջունում ենք կողմերի հանդիպումները կառուցողական և սուբստանտիվ բանակցությունների համար: Հուսով ենք, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն»:

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունվարի 29-ին և 30-ին Ժնևում երկօրյա բանակցություններ են վարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահների հետ առանձին և համատեղ քննարկել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը: ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո:

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին Բրատիսլավայում 2019-ի դեկտեմբերի 4-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Paarmenian.net