Թուրքիան արկածախնդրության մի նոր էջ է բացել՝ կապված Լիբիայի հետ. արևելագետ
(last modified Fri, 07 Feb 2020 11:02:22 GMT )
Փետրվար 07, 2020 14:32 Asia/Tehran
  • Թուրքիան արկածախնդրության մի նոր էջ է բացել՝ կապված Լիբիայի հետ. արևելագետ

Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը ձեռք է բերել նոր միտում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ արևելագետի` առաջին միտումը Թուրքիայի ակտիվությունն է տարածաշրջանում, որը ձեռք է բերում բացահայտ ագրեսիվ բնույթ:

« Դեռ ամիսներ առաջ կանխատեսում էինք, որ Թուրքիան Սիրիայում որոշակի խնդիրներ լուծելուց հետո իր ակտիվությունը կշարունակի: Կանխատեսում էինք նաև, որ այդ ակտիվությունը կարող է տեղափոխվել Հարավային Կովկաս, բայց դա տեղի ունեցավ Լիբիայի ուղղությամբ: Ըստ երևույթին, Թուրքիան սկսում է բացել արկածախնդրության մի նոր էջ՝ կապված Լիբիայի հետ: Թուրքիան այնտեղ ոչ միայն զենք և զինամթերք է տեղափոխում, այլ նաև զինված խմբավորումներ, թուրքական բանակի խորհրդականներ»,-ասաց արևելագետը:

Սաֆրաստյանի խոսքով` արդեն խոսվում է, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում պետք է կառուցվի թուրքական ռազմաբազա:

Armenpress.am