«Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին». նախագահականից
ՀՀ նախագահականից հիշեցնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները և ֆինանսական միջոցները։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել այս թեմայով` հաշվի առնելով Հանրապետության նախագահին առնչվող որոշ հայտարարությունների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից մեզ ուղղված հարցադրումները։
Նախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները և ֆինանսական միջոցները:
Բացի այդ, Արմեն Սարգսյանը երբևէ չի եղել British Petrolium ընկերության բաժնետեր: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ, նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել նրա գործունեության շրջանակներից: Բացի այդ, British Petrolium -ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են: Համացանցից օգտվել իմացող ցանկացած մարդ հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները»,–ասված է հայտարարության մեջ:
armeniasputnik.am