Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին
https://parstoday.ir/hy/news/armenia-i116779-Զոհրաբ_Մնացականյանը_ելույթ_կունենա_Միջուկային_անվտանգության_հարցերով_միջազգային_համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2020 11:58 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ ԱԳՆ էջից, Վիեննա կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու նաև Եվրոպական երկրներում և միջազգային/տարածաշրջանային կառույցներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:

https://armenpress.am/arm/news/1004222.html