Երևանը կարևորում է քաղաքական համագործակցության հաստատումը ԵԱՏՄ և ԵՄ միջև. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i116991-Երևանը_կարևորում_է_քաղաքական_համագործակցության_հաստատումը_ԵԱՏՄ_և_ԵՄ_միջև._Փաշինյան
Մեզ համար շատ կարևոր է տնտեսական համագործակցության հնարավորությունը Եվրամիության հետ և Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարևորում է համագործակցությունը տնտեսական ու քաղաքական համագործակցության հաստատումը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2020 07:03 Asia/Tehran
  • Երևանը կարևորում է քաղաքական համագործակցության հաստատումը ԵԱՏՄ և ԵՄ միջև. Փաշինյան

Մեզ համար շատ կարևոր է տնտեսական համագործակցության հնարավորությունը Եվրամիության հետ և Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարևորում է համագործակցությունը տնտեսական ու քաղաքական համագործակցության հաստատումը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև:

Այս մասին նախօրեին Գերմանիայի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նրա խոսքով, նախորդ տարի Հայաստանը նախագահել է ԵԱՏՄ-ում և դա ակնհայտորեն բարեհաջող նախագահություն էր:

«Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ համագործակցության տնտեսական և քաղաքական համագործակցության ջատագովն է և մենք մեր ուժերի ներածին չափով ջանքեր կգործադրենք, որպեսզի այդ համագործակցությունը կայանա: Բայց ուզում եմ ասել նաև,որ Հայաստանի Հանրապետությունը լավ միջավայր է այն օտարերկրյա, ներառյալ գերմանական և Եվրոպական ներդրումների համար, որոնք ուզում են անսահմանափակ մուտք ունենալ դեպի ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա»,- ասել է վարչապետը:

Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում արտադրված ապրանքներն առանց մաքսային խոչընդոտների կարող են արտահանվել դեպի ԵԱՏՄ տարածք:

Verelq.am