Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i117036-Արցախում_պայմանագրային_զինծառայող_է_զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, փետրվարի 14-ի ժամը 19:00-ի սահմանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2020 06:13 Asia/Tehran
  • Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, փետրվարի 14-ի ժամը 19:00-ի սահմանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

https://armenpress.am/arm/news/1005034.html