ՀՀ նախագահը կբանախոսի Մյունխենի անվտանգության համաժողովում
https://parstoday.ir/hy/news/armenia-i117040-ՀՀ_նախագահը_կբանախոսի_Մյունխենի_անվտանգության_համաժողովում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում նա կբանախոսի քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2020 06:52 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը կբանախոսի Մյունխենի անվտանգության համաժողովում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում նա կբանախոսի քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը:

Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը կխոսի աշխարհում սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին:

Վերջին հինգ տասնամյակում Մյունխենի անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ: Ամեն տարի փետրվարին այն մեկ հարկի տակ է համախմբում տարբեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների ամբողջ աշխարհից՝ ակտիվ քննարկումներ ունենալու անվտանգության խնդիրների, արդի և ապագա մարտահրավերների մասին:

Գերմանիայում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նույնպես կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին:

Panarmenian.net