Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i117056-Զոհրաբ_Մնացականյանը_հանդիպել_է_Խորվաթիայի_արտաքին_և_եվրոպական_հարցերի_նորանշանակ_նախարարի_հետ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2020 10:26 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Գրլիչ Ռադմանին ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Խորվաթիայի նախագահության առաջնահերթություններին:

Գործընկերները մտքեր փոխանակեցին հայ-խորվաթական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես կարևորեցին տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումների, փոխայցերի ակտիվացման և քաղաքական խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը։

Առանձնահատուկ ընդգծվեց բազմակողմ հարթակներում համագործակցության ներուժի լիարժեք կիրառումը։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը` կողմերն ընդգծեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների խթանման և իրավական կարգավորման գործում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա ԱլԳ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ: 

Մարդկանց միջև փոխշփումների աշխուժացման համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մատնանշեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը Հայաստանի համար: 

https://armenpress.am/arm/news/1005047.html