Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i117089-Հայաստանի_և_Չեխիայի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_երկկողմ_օրակարգին_առնչվող_հարցեր
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին Մյունխենում հանդիպեց Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2020 06:07 Asia/Tehran
  • Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին Մյունխենում հանդիպեց Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Գործընկերները քննարկեցին հայ-չեխական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով բազմաոլորտ համագործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը: Որպես թիրախային ուղղություններ ԱԳ նախարարներն առանձնացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման և նորարարության ոլորտները՝ կարևորելով ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակման և համագործակցության ծրագրերի և միջոցառումների նախաձեռնումը: Նախարար Մնացականյանը Տոմաշ Պետրժիչեկին ներկայացրեց վերոնշյալ բնագավառներում Հայաստանի արձանագրած հաջողություններն՝ ի դեմս  ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի:  

Փոխադարձաբար կարևորվեց առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժի լիարժեք օգտագործումը:  Այս առումով կողմերն առանձնացրեցին Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես գործնական քայլ զբոսաշրջության, մարդկանց միջև շփումների և գործարար կապերի ակտիվացման ուղղությամբ:

Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան ՀՀ-ԵՄ գործընկերությանը, վերջինիս իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկմանը: ԱԳ նախարարներն արժևորեցին Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բազմաշերտ  շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ:

ԱԳ նախարար Մնացականյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ կառառավարությունն ունի մեծ հանձնառություն ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում ապահովել բարեփոխումների շարունակականությունն՝ ի նպաստ շոշափելի արդյունքների արձանագրման: 

https://armenpress.am/arm/news/1005089.html