Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i117091-Արմեն_Սարգսյանը_հանդիպել_է_Առողջապահության_համաշխարհային_կազմակերպության_գլխավոր_տնօրենի_հետ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող' Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2020 06:44 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող' Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ԱՀԿ գլխավոր տնօրենը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված վտանգների, վիրուսի դեմ պայքարի և տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանին: Նշվել է, լուրջ քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, https://armenpress.am/arm/news/1005112.htmlմեր երկիր դրա ներթափանցումը թույլ չտալու ուղղությամբ: 

https://armenpress.am/arm/news/1005112.html